ՄԱԿ-ում Փաշինյանը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Տիգրան Աբրահամյան - RadioVan.fm

Онлайн

ՄԱԿ-ում Փաշինյանը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Տիգրան Աբրահամյան

2022-09-23 13:01 , Политика, 618

ՄԱԿ-ում Փաշինյանը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Տիգրան Աբրահամյան

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները»,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին կարծիք է հայտնել Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ՝ այդ ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։

«Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть