Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է 7600 մարդ․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է 7600 մարդ․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում

2022-09-23 15:23 , Политика, 723

Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է 7600 մարդ․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս»,-այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, հանդես գալով ելույթով, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։

Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ»,-հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։

«Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ»,-տեղեկացրել է Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть