«Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում․ դա գիտի միայն Նիկոլը»․ Լևոն Տեր-Պետրոսյան - RadioVan.fm

Онлайн

«Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում․ դա գիտի միայն Նիկոլը»․ Լևոն Տեր-Պետրոսյան

2022-09-27 19:38 , Политика, 690

«Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում․ դա գիտի միայն Նիկոլը»․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դրան տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը, միայն՝ մե՛կ հոգի։ ․․․Նիկոլը և գուցե մի երկու-երեք հոգի, որ գիտեն ողջ ճշմարտությունը, որ գիտեն՝ Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, Ամերիկան ինչ խորհուրդ է տալիս․ մենք չգիտենք, թե ինչ է պահանջվում Հայաստանից»,-Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է, որ լուծումներ գտնելու համար պետք է վստահություն առաջացնեն, որպեսզի գործը գլուխ գա։

Տեր-Պետրոսյանն առաջարկում է Արցախի, Հայաստանի նախկին նախագահներին ու Վեհափառ հայրապետին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, խոսել ստեղծված իրավիճակի մասին, տեղեկանալ բանակցությունների մանրամասներին և որոշել՝ ինչ անել։

«Բոլոր լուծումներն էլ վատն են, տեսնում եմ խնդիր՝ դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը վախենում էստորագրել փաստաթուղթ, որովհետև ինչ էլ ստորագրի, ըստ նրա, որակելու են «թուրք» ու «դավաճան»։

«Այդպես է 100 տոկոսով։ Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում, եթե միասին ենք ընտրում այն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար ես պատրաստ եմ դրան։ Իսկ այսպիսի բան հաջողացնելու համար երկու կողմից բացարձակ անկեղծություն է պահանջվում, պետք է մի կողմ թողնել կուսակցական, կարիերիստական․․․շատ մարդիկ կան՝ իրենց թվում է՝ հենց Փաշինյանից ազատվեն՝ իրենք նախագահ կդառնան»,-ասել է առաջին նախագահը։

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ, «առնվազն, երկու բան, որ Հայաստանից ուզում են, հայտնի է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և Հայաստանից միջանցք տալ», Տեր-Պետրոսյանն արձագանքել է, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել։

«Դրա մասին այնքան են խոսել։ Դա կարելի է ասել, բայց կհաջողի, թե ոչ, ով գիտի։ Դատարակ խոսակցություններ են դրանք»,-ասել է նա՝ շեշտելով՝ աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն։

«Այո, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։․․․Այո, ի՞նչ է եղել, Ճապոնիա՞ն չի նվաստացել, չի կապիտուլացվել, ի՞նչ է եղել այստեղ։ Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Մեր հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին։ Եթե ես սխալ գործել եմ, ոչ՝ այս ուղղությամբ։ Ընդհակառակը, ես առաջինն էի, որ ասում էի՝ միակ ճանապարհը սա է»,-հայտարարել է ՀՀ առաջին նախագահը՝ նշելով, որ, եթե այսօր դեռ հնարավոր է քիչ, թե շատ տանելի լուծում՝ ներչքին խռովությունները շարունակելով՝ ավելի թուլանալու ենք ու մեծանալու են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզանից։

«Տեսնենք՝ ինչպիսի լուծումներ են, դրանցից ավելի քիչ ցավալին ընտրենք»,-ասել է Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով,-եթե առաջ ասում էր եկել է լրջանալու պահը, հիմա կարծում է, որ եկել է հազարապատիկ լրջանալու ժամանակը»։

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть