Ադրբեջանը ականանետերից կրկին կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը ականանետերից կրկին կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

2022-10-04 00:05 , Общество, 270

Ադրբեջանը ականանետերից կրկին կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Սեպտեմբերյան սադրանքներից հետո միջազգային գործընկերների ներգրավմամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտելով ադրբեջանական կողմը ականանետերից ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառմամբ կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդում է, որ հրադադարը խախտվել է հոկտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 21:30-ի սահմաններում։

Գերատեսչությունից ընդգծում են, որ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:

Հիշեցնենք՝ սահմանին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսված ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել էին հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող, թիրախավորվել՝ 36 բնակավայր թվերն ամրագրված են սեպտեմբերի 19-ին, վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ընդունված հայտարարության մեջ: Ադրբեջանը 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին:

Չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը այս օրերին պարբերաբար խախտում է այն, որի հետևանքով հայկական կողմից կրկին կորուստներ են եղել։

Лента

Рекомендуем посмотреть