Հայ գերիների գնդակահարության տեսանյութից սարսափած՝ Բրիտանական դեսպանությունը Ադրբեջանից հետաքննություն է ակնկալում - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիների գնդակահարության տեսանյութից սարսափած՝ Բրիտանական դեսպանությունը Ադրբեջանից հետաքննություն է ակնկալում

2022-10-04 14:00 , Политика, 702

Հայ գերիների գնդակահարության տեսանյութից սարսափած՝ Բրիտանական դեսպանությունը Ադրբեջանից հետաքննություն է ակնկալում

Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,-ասված է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Բրիտանիայի դեսպանության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ուսումնասիրությունները պարզել են, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։

Հայաստանի Հանրապետությունը պահանջել է հստակ գնահատական տալ Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։

Лента

Рекомендуем посмотреть