«Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը»․ Դումանյանը՝ Ուսուցչի օրվա առթիվ - RadioVan.fm

Онлайн

«Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը»․ Դումանյանը՝ Ուսուցչի օրվա առթիվ

2022-10-05 16:30 , Политика, 652

«Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը»․ Դումանյանը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Այսօր հանրապետութունում տոնում են Ուսուցչի օրը։

«Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան»,-շնորհավորական ուղերձում ընդգծել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին հատկապես այս օրերին իրենց աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

Դումանյանը վստահեցնում է՝ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրի կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ուսուցչի աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները:

«Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին»,-ուսուցիչներին մաղթել է նախարար Դումանյանը։

Лента

Рекомендуем посмотреть