Փաշինյանը վաղը Պրահայում կհանդիպի Ալիևին, Էրդողանին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը վաղը Պրահայում կհանդիպի Ալիևին, Էրդողանին

2022-10-05 23:50 , Политика, 908

Փաշինյանը վաղը Պրահայում կհանդիպի Ալիևին, Էրդողանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդմամբ՝ նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Liana

Лента

Рекомендуем посмотреть