Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի գլխավոր դատախազության լուրը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի գլխավոր դատախազության լուրը

2022-10-06 15:52 , Политика, 664

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի գլխավոր դատախազության լուրը

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել՝ հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ անդրադառնալով ադրբեջանական աղբյուրների տարածած լուրերին, թե, իբր, Երևանը Բաքվին վեց մարմին է փոխանցել։

ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։

Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները»։

Лента

Рекомендуем посмотреть