Փաշինյանն ու Էրդողանը շեշտել են պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն ու Էրդողանը շեշտել են պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը

2022-10-07 10:31 , Политика, 725

Փաշինյանն ու Էրդողանը շեշտել են պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:

«Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ»,-ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть