«Ֆրանսահայերի մի մասը դեմ է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը»․ Չավուշօղլուն՝ նրանց դեմ պայքարելու կոչով - RadioVan.fm

Онлайн

«Ֆրանսահայերի մի մասը դեմ է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը»․ Չավուշօղլուն՝ նրանց դեմ պայքարելու կոչով

2022-10-10 15:34 , Политика, 541

«Ֆրանսահայերի մի մասը դեմ է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը»․ Չավուշօղլուն՝ նրանց դեմ պայքարելու կոչով

Ֆրանսիայում բնակվող հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:

Այդ մասին Ստրասբուրգում, թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ասել է, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նախարարը նշել է, թե «որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և թշնամանք են քարոզում»:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նա հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նմանօրինակ երևույթների դեմ»:

Չավուշօղլուն ասել է, թե «թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհուրդը հաջողությամբ պայքարում է Թուրքիայի և թուրք ժողովրդի հասցեին հայ համայնքի տարածած զրպարտությունների դեմ»:

Ըստ Չավուշօղլուի՝ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Թուրքիա: Նա մանրևամասնել է, որ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Ի դեպ՝ թուրքական համայնքի հետ նախարարի հանդիպման տեսագրությունը տեղադրվել է նրա Twitter-ի էջում:

Лента

Рекомендуем посмотреть