«Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը»․ Աղվան Վարդանյանը՝ 3 գործոն է նշել - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը»․ Աղվան Վարդանյանը՝ 3 գործոն է նշել

2022-10-10 17:26 , Политика, 556

«Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը»․ Աղվան Վարդանյանը՝ 3 գործոն է նշել

Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որևէ այլ պետություն:

Այս մասին ասել է Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը:

Պատգամավորի խոսքով՝ մեր խնդիրը մենք պետք է լուծենք՝ համախմբելով մեր ուժերը:

Դրա համար պետք է երեք գործոն՝ անվտանգություն-բանակ, ներքին համահայկական համախմբում և արժանապատիվ արտաքին քաղաքականություն:

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ասում էին, թե Հայաստանի սահմանները կարմիր գիծ են, և, եթե դա այդպես է, ինչո՞ւ չեն պահանջում դուրս գալ Հայաստանից, ապա նոր սկսել բանակցությունները:

Լրագրողների այն հարցին, թե որքան են շարունակելու բոյկոտել ԱԺ նիստերը, Աղվան Վարդանյանն ասել է՝ իրենք Ազգային ժողով կգան իրենց օրակարգով, և դա կլինի այն ժամանակ, երբ ռեալ կտեսնեն դրա արդյունավետությունը:

«Նպատակը մնում է նույնը, ասացի արդեն, ամենամութը լինում է լուսաբացից առաջ, չի կարող սա այսպես շարունակվել, լուծում լինելու է»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով օրերս տեղի ունեցած ԿԸՀ նախագահի ընտրությանը` պատգամավորը նշել է, որ, միևնույն է, եթե նույնիսկ թեկնածուին ընդդիմադիրները հարցեր տային և ելույթներ ունենային, ապա արդյունքը նույնն էր լինելու:

Лента

Рекомендуем посмотреть