Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների հետաքննության հարցում․ Բուրիչը նամակով դիմել է Բայրամովին - RadioVan.fm

Онлайн

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների հետաքննության հարցում․ Բուրիչը նամակով դիմել է Բայրամովին

2022-10-11 13:51 , Политика, 597

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների հետաքննության հարցում․ Բուրիչը նամակով դիմել է Բայրամովին

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ անդրադառնալով Բաքվի ռազմական հանցագործություններին ու Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիային։

Նամակում պաշտոնյան ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների միջև տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության միջև վերջին ուղղակի շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն:

«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և ցնցող հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ստույգ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցների վերաբերյալ։ Ես վկայակոչում եմ վերջին տեսանյութը, որը պատկերում է սարսափելի բռնություն հայ ռազմագերիների նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները։ Խնդրում եմ տեղեկացված լինեք, որ Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով տրված մանդատի համաձայն ապահովելու կազմակերպության չափանիշների նկատմամբ լիակատար հարգանքը»,-Բայրամովին ուղարկած նամակում նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Лента

Рекомендуем посмотреть