Զախարովան հայտնել է, թե որն է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին - RadioVan.fm

Онлайн

Զախարովան հայտնել է, թե որն է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին

2022-10-12 15:07 , Политика, 545

Զախարովան հայտնել է, թե որն է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին Եվրոպական միության (ԵՄ) քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես ԵՄ կողմից Մոսկվայի ջանքերը հետ մղելու ու հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը»,-ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են,որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Միաժամանակ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Лента

Рекомендуем посмотреть