Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները դիտավորյալ հրահրելու մեջ - RadioVan.fm

Онлайн

Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները դիտավորյալ հրահրելու մեջ

2022-10-13 12:31 , Политика, 929

Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները դիտավորյալ հրահրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ։

«Ինչ է տեղի ունենում սահմաններին վերջին երկու տարում… 5000 ռուս զինվոր այնտեղ են, որպեսզի, իբր, պաշտպանեն սահմանը, (բայց) ռուսներն օգտագործեցին այս դարավոր հակամարտությունը և խաղացին թուրքական մեղսակցությամբ Ադրբեջանի խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին նրանց համար մերձավոր երկիր էր»,-Reuters գործակալության հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը։

«Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, այդ երկիրը ցանկանում է անկարգություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Պարբերականը հիշեցնում է, որ նախկին երկու խորհրդային երկրների միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը բռնկվեցին սեպտեմբերի վերջին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։

Նշվում է, որ «մարտերը կապված են տասնամյակներ շարունակվող ռազմական գործողությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց մինչև 2020 թվականը հիմնականում վերահսկվում է էթնիկ հայ բնակչության մեծամասնության կողմից»։

Лента

Рекомендуем посмотреть