Արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին․ Տ․ Աբրահամյան - RadioVan.fm

Онлайн

Արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին․ Տ․ Աբրահամյան

2022-10-13 17:31 , Политика, 636

Արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին․ Տ․ Աբրահամյան

«Արցախի հետագա ճակատագիրը բացի արտաքին մեծ ազդեցությունից մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։

Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա»,-դիտարկումը ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանինն է։

Նրա խոսքով՝ և՛ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է գնալ արմատական փոփոխությունների, ընդ որում՝ աչքի տակ ունենալով սցենարային զարգացման տարբեր իրավիճակները։

«Եվ ամենակարևորը՝ արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին, հասկանան, թե ինչ է կատարվում Արցախի ու իրենց շուրջ, գիտակցեն, թե հանուն ինչի են գնում զրկանքների և ինչ ակնկալիքներով։

Չնայած անհուսալի թվացող իրավիճակների, բեկում մտցնելու հնարավորություն դեռևս կա, բայց դա մեծ աշխատանք է պահանջում՝ կոմպետենտ մարդկանց ներգրավման և եղած սուղ ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով։

Այդ ճանապարհին գործընթացներից պետք է դուրս թողնել աթոռապաշտներին, արկածախնդիրներին, դժվար պահերին փախչողներից և, իհարկե, ՀՀ իշխանություններից սնվող/ուղղորդվողներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

Лента

Рекомендуем посмотреть