Ալեն Սիմոնյանի հետ երկու ժամ տևած հանդիպմանը արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ․ ՀՀ ԱԺ - RadioVan.fm

Онлайн

Ալեն Սիմոնյանի հետ երկու ժամ տևած հանդիպմանը արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ․ ՀՀ ԱԺ

2022-10-14 17:55 , Политика, 608

Ալեն Սիմոնյանի հետ երկու ժամ տևած հանդիպմանը արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ․ ՀՀ ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

«Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տևած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ»,-ասված է հաղորդագրությունում:

Նշենք՝ Արցախի պատվիրակությունն այս օրերին Երևանում է՝ հանդիպելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Лента

Рекомендуем посмотреть