Онлайн

1-4-րդ դասարանցիներին ճանապարհային երթևեկության կանոններ կուսուցանվի

2018-02-15 17:12 , Образование, 576

1-4-րդ դասարանցիներին ճանապարհային երթևեկության կանոններ կուսուցանվի

Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար հաստատվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը։Համապատասխան հրամանը տորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ փետրվարի 8-ին։

«Ամեն տարի մեր հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը: Ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը»,-նշված է նախարարի հրամանում։

Հրամանի համաձայն՝ 1-4-րդ դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Նշվում է, որ ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող է մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին:

I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները, ըստ հրամանի, նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ, իսկ յուրաքանչյուր պարապմունքից հետո ստուգիչ հարցերի (թեստերի), առաջադրանքների միջոցով պետք է ստուգվի, թե սովորողներն ինչպես են յուրացրել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները փողոցներում ու ճանապարհներին:

Պարապմունքները պետք է գրանցվեն համապատասխան դասամատյանում, որտեղ նշվում է հաճախելիությունը, ուսումնասիրած նյութը:

Հրամանին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:


Лента

Рекомендуем посмотреть