Онлайн

Ուկրաինա-Հայաստան չվերթների տոմսերի արժեքը կնվազի

2018-02-16 16:17 , Экономика, финансы, 475

Ուկրաինա-Հայաստան չվերթների տոմսերի արժեքը կնվազի

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ով Հայաստան ժամանող և Հայաստանից մեկնող ուղևորների համար տոմսերի գները կնվազեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ ընդգծելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի հետ համառ բանակցությունների արդյունքում:

Դեսպանի գրառումից տեղեկանում ենք, որ փոխադարձ շահավետ համաձայնությամբ տոմսերի արժեքը էականորեն է նվազելու, սակայն որքանով՝ նշվում է, որ կտեղեկացվի լրացուցիչ:

Лента

Рекомендуем посмотреть