Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման համար 3 անցակետի բացման հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման համար 3 անցակետի բացման հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին․ Փաշինյան

2022-10-17 15:21 , Политика, 788

Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման համար  3 անցակետի բացման հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետի բացման հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին։

Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-Twitter-ում այսօր գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին մաքսային հսկողության 3 նոր գոտիներ սահմանելու վերաբերյալ նախագիծ։

ԱԱԾ ներկայացրած նախագծի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի (Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի տարածք), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ (Երասխի մաքսային կետ-բաժնի տարածք), Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա՝ դեպի Կուբաթլու (Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածք): Բոլորը ավտոմոբիլային անցակետեր են լինելու։

Лента

Рекомендуем посмотреть