Փաշինյանը մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար

2022-10-17 19:56 , Политика, 720

Փաշինյանը մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար:

«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում է»,-Twitter-ում գրել է Փաշինյանը՝ շեշտելով, որ հադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, նշելով, թե, իբր, «հոկտեմբերի 16-ից նկատում են զինծառայողների և հրետանու 4 միավորների տեղադրում Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ»։ Հաղորդագրության ավարտին էլ շեշտվել է, թե «տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու»։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն արձագանքել է՝ շեշտելով, որ «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ»։

Лента

Рекомендуем посмотреть