Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

2022-10-18 16:54 , Политика, 652

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։

Лента

Рекомендуем посмотреть