Онлайн

Գազաբալոնների տեղադրման կարգ կսահմանվի. խախտողները՝ կպատժվեն

2018-02-16 19:48 , Общество, 528

Գազաբալոնների տեղադրման կարգ կսահմանվի. խախտողները՝ կպատժվեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրավական ակտերի նախագծերիհրապարակմանմիասնական հարթակում տեղադել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծ, որն, ըստ էության, վերաբերում է սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգ սահմանելուն և նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն:

«Տվյալ ոլորտում իրականացված վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին վեց տարիների ընթացքում տեղի ունեցած թվով 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները, գազաբալոնների կամ ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը, ինչպես նաև գազաբալոնների՝ սահամված չափաբաժնից ավել լիցքավորելը, որի արդյունքը եղել է մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվածէական վնասը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի հեղինակներն առաջարկում են պատասխանատվության նախատեսում թե՛ ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար, թե՛ ֆիզիկական անձանց կողմից շահագործվող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների համար և թե՛ ԱԳԼՃԿ-ների համար, եթե լցավորումը կիրականացվի չճնշափորձարկված գազաբալոններում:

ԱԻՆ-ը նախատեսում է սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, այն բաց է քվերակություն-առաջարկների համար մինչև ս.թ. մարտի 3-ը:

Лента

Рекомендуем посмотреть