Կեսգիշերին Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից, ականանետերից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ կռակը լռեցվել է - RadioVan.fm

Онлайн

Կեսգիշերին Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից, ականանետերից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ կռակը լռեցվել է

2022-10-20 09:10 , Политика, 823

Կեսգիշերին Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից, ականանետերից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ կռակը լռեցվել է

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԶՈւ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

«Ժամը 08.00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть