Հայաստան է ժամանում Իրանի արտգործնախարարը․ վաղը Կապանում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսություն - RadioVan.fm

Онлайн

Հայաստան է ժամանում Իրանի արտգործնախարարը․ վաղը Կապանում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսություն

2022-10-20 14:31 , Политика, 778

Հայաստան է ժամանում Իրանի արտգործնախարարը․ վաղը Կապանում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսություն

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ նա այսօր կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այցի ընթացքում Աբդոլլահիան հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Իսկ վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշումը Իրանի կառավարությունը անցած տարվերջին էր ընդունել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին:

Лента

Рекомендуем посмотреть