Այսօր 18։00-20։00-ն Կենտրոնում փողոցներ կփակվեն․ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր 18։00-20։00-ն Կենտրոնում փողոցներ կփակվեն․ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստն է

2022-10-20 15:44 , Общество, 788

Այսօր 18։00-20։00-ն Կենտրոնում փողոցներ կփակվեն․ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստն է

Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Ի դեպ՝ նիստին ընդառաջ Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացրել է, որ այսօր ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Հավելենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունել են ԵԱՏՄ վարչապետերը Ղրղըզստանում՝ Չոլպոն-Աթա ավանում օգոստոսի 26-ին կայացած նիստում: Հավաքին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները, Ադրբեջանի վարչապետն էլ առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, ներկա է եղել նիստին։

Лента

Рекомендуем посмотреть