«Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի». Բելառուսի վարչապետը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի». Բելառուսի վարչապետը՝ Փաշինյանին

2022-10-20 23:54 , Политика, 393

«Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի». Բելառուսի վարչապետը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Բելառուսի վարչապետն ասել է, որ շատ ուրախ է այսօր լինել Հայաստանում՝ Երևանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում և հանդիպել Փաշինյանի հետ՝ համագործակցության արդյունքները հակիրճ քննարկելու համար:

«Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը:

Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի:

Лента

Рекомендуем посмотреть