ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի և տրանսպորտի ուղղությամբ կրակելու Բաքվի լուրը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի և տրանսպորտի ուղղությամբ կրակելու Բաքվի լուրը

2022-10-21 11:50 , Политика, 293

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի և տրանսպորտի ուղղությամբ կրակելու Բաքվի լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) առավոտյան տարածած հաղորդագրությամբ հերքում է պաշտոնական Բաքվի տարածած լուրը, թե, իբր, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ։

Պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է որակում՝ սահմանային իրավիճակից որևէ տեղեկություն չհաղորդելով։

Հիշեցնենք՝ ՊՆ-ի՝ սահմանին առնչվող վերջին հաղորդագրության համաձայն՝ երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ընդգծվել էր, որ Հայկական կողմը կորուստներ չունի, ու որ՝ ժամը 17.30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է եղել:

Лента

Рекомендуем посмотреть