ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանացել իրավիճակին - RadioVan.fm

Онлайн

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանացել իրավիճակին

2022-10-24 18:51 , Политика, 659

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանացել իրավիճակին

Մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կարիքների գնահատման խումբը նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, հանդիպել է Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

Մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի հետևանքները։

Նշվում է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ առաքելությունը պաշտոնական Երևանի հրավերով հոկտեմբերի 21-27-ը այցելելով հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ անցկացնելով համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ՝ նպատակ ունի գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։

Հոկտեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը, ընդունելով ԵԱՀԿ առաքելությանը, հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։

Лента

Рекомендуем посмотреть