Եվրոպայում կանխատեսվող սառնամանիքները կշրջանցեն Հայաստանը. Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

Եվրոպայում կանխատեսվող սառնամանիքները կշրջանցեն Հայաստանը. Գագիկ Սուրենյան

2018-02-20 15:14 , Общество, 1443

Եվրոպայում կանխատեսվող սառնամանիքները կշրջանցեն Հայաստանը. Գագիկ Սուրենյան

Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ տեղեկացնելով, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների` Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25-ից -30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։

«Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-եզրափակում է գրառումը Գագիկ Սուրենյանը:

Лента

Рекомендуем посмотреть