Ինչո՞ւ Եվրամիության պաշտոնյաները չեն այցելում Արցախ. եվրոպացի խորհրդարանականները դիմել են Մոգերինիին - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ Եվրամիության պաշտոնյաները չեն այցելում Արցախ. եվրոպացի խորհրդարանականները դիմել են Մոգերինիին

2018-02-20 15:21 , Политика, 1483

Ինչո՞ւ Եվրամիության պաշտոնյաները չեն այցելում Արցախ. եվրոպացի խորհրդարանականները դիմել են Մոգերինիին

Ինչու՞ ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և այլ ԵՄ պաշտոնայներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը. այս հարցադրմամբ Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ՝ դանիացի Անդրես Վիսթիսենի գլխավորությամբ, դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:

Պատգամավորները նաև հարցնում են, թե որքանո՞վ է ԵՄ գերագույն հանձնակատարը հաշվի առնում Արցախի ժողովրդի կարծիքը, քանի որ այն վճռորոշ է խաղաղության գործընթացում:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը ողջունում է Եվրախորհրդարանի 16 պատգամավորների այս նախաձեռնությունը: «Այն փաստը, որ քաղաքական բոլոր խմբավորումներից այսքան մեծ թվով Եվրախորհրդարանի պատգամավորներ բարձրացրել են այս հարցերը, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ներկայումս ավելի լավ են իրազեկված Արցախի ժողովրդի ներկայիս սոցիալական ու տնտեսական մեկուսացման վերաբերյալ և սկսել են հարցականի տակ առնել ԵՄ-ի պասիվ վերաբերմունքը»,–yerkir.am լրատվական կայքի փոխանցմամբ՝ ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը՝ նշելով, որ հարցերը նույնպես կարևոր են, հասկանալու համար, թե ինչու են Եվրամիության պաշտոնյաները խուսափում Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ չնայած այն հանգամանքին, որ դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու լավագույն տարբերակն է:

Մոգերինիից պատասխան դեռ չի ստացվել: Այն ակնկալվում է առավելագույնը վեց շաբաթից:

Лента

Рекомендуем посмотреть