Տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն են․ Միրզոյանը՝ Պառոլինին - RadioVan.fm

Онлайн

Տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն են․ Միրզոյանը՝ Պառոլինին

2022-10-26 12:40 , Политика, 663

Տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն են․ Միրզոյանը՝ Պառոլինին

Տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն ու ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են. Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ հանդիպմանը հայտարարել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը։

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին։ Նա ընդգծել է ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը:

Երեկ կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին»: Այս առումով Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցելությունը։

Лента

Рекомендуем посмотреть