Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ

2022-10-26 12:43 , Политика, 676

Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ:

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը:

Лента

Рекомендуем посмотреть