Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը մինչև այս տարեվերջ կնքելու խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը մինչև այս տարեվերջ կնքելու խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան

2022-10-27 12:20 , Политика, 653

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը մինչև այս տարեվերջ կնքելու խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան

Կա՞ արդյոք հավանականություն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կկնքվի մինչև այս տարեվերջ. Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետից հետաքրքրվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ցանկանում է, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ։

Թե ինչքանո՞վ է այն իրատեսական հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ դա լինի իրատեսական:

Փաշինյանը նաև ասել է, որ հույսունեն ու կարևոր նրբություն են համարում, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն սահմանազատման աշխատանքները:

Իսկ թե ինչքանո՞վ է դա իրատեսական՝ նրա խոսքով, եթե հաշվի առնեն, որ Պրահայում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ, Փաշինյանի խոսքով, «այդ սահմանները հայտնի են»։

Փաշինյանը միաժամանակ շեշտել է՝ կաևոր է, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։

Թշնամանքը, նրա խոսքով, պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս:

Փաշինյանը շեշտել է՝ «ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չի կարող անել»։

Մանրամասները` տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть