Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ են Երևանում զրուցել Կարո Փայլանը և Ալեն Սիմոնյանը - RadioVan.fm

Онлайн

Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ են Երևանում զրուցել Կարո Փայլանը և Ալեն Սիմոնյանը

2022-10-31 13:05 , Политика, 792

Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ են Երևանում զրուցել Կարո Փայլանը և Ալեն Սիմոնյանը

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

ՀՀ ԱԺ կայքի փոխանցմամբ՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում նրա հայանպաստ և կարևոր գործունեությանը:

«Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաև իր տպավորությունները և դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ:

Նշենք՝ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 29-ին նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть