Онлайн

Իրանցիները հայերի հետ ՀՀ-ում թմրամիջոցներ են շրջանառել

2018-02-21 17:58 , Право, 356

Իրանցիները հայերի հետ ՀՀ-ում թմրամիջոցներ են շրջանառել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է,որոնցից 2-ը՝ ԻԻՀ, 3-ը՝ ՀՀ քաղաքացի:

2018թ. փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ երկու քաղաքացիների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցը Հայաստան է ներկրվել արտերկրից, պարզվել թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխմանը, իրացմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մի քանիսի ինքնությունը, ովքեր ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներ են, մեխանիզմը:

Հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավելի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն՝ «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть