«Կարգավիճակ» բառը որպես այսօրվա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»․ Փաշինյանը՝ Արցախի հիմնախնդրի մասին - RadioVan.fm

Онлайн

«Կարգավիճակ» բառը որպես այսօրվա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»․ Փաշինյանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

2022-11-03 15:24 , Политика, 990

«Կարգավիճակ» բառը որպես այսօրվա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»․ Փաշինյանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

Հայաստանի կառավարության համոզմամբ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ է․ Ազգային ժողովի (ԱԺ) ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ նշելով, որ առաջարկը ռուսական կողմից է հնչել՝ հիմնավորմամբ, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել կողմերի համար ընդունելի կարգավիճակ, ու որ իրենք էլ իրենք պաշտպանում են տեսակետը։

Ըստ Փաշինյանի՝ կա հարցի 3 կոմպոնենտ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ:

Հընթացս, ասել է նա, իրենք «կարգավիճակ» բառը որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր փորձել են մի կողմ դնել:

Ինչո՞ւ։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ որովհետև իրենք համաձայն են եղել ռուս գործընկերների հետ, որ դա հիմա չարժե փորձել լուծել, որովհետև դա կբերի «անխուսափելի ճգնաժամի»:

Վարչապետի ելույթը «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ամբողջությամբ՝ ստորև․

Ի դեպ, հիշեցնենք, Սոչիում՝ հոկտեմբերի 31-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահը, չնայած Ռուսաստանի նախագահի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատկություններ ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, կրկին պնդել էր, թե նման խնդիր չկա, ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով:

«Ղարաբաղյան խնդիրը պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ։ Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա»,-մասնավորապես հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էլ հայտարարեց, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։

Лента

Рекомендуем посмотреть