2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներ՝ ԱԺ-ում. ներկա են նաև զոհերի ծնողները - RadioVan.fm

Онлайн

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներ՝ ԱԺ-ում. ներկա են նաև զոհերի ծնողները

2018-02-23 13:59 , Политика, 1676

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներ՝ ԱԺ-ում. ներկա են նաև զոհերի ծնողները

Այսօր Ազգային ժողովում լսումներ են ընթանում 2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ: Նախաձեռնությունը ԱԺ «Ելք» խմբակցությանն է: Լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցել են 10 զոհերի հիշատակը։

Լսումների մեկնարկին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընթերցել է իրենց հայտարարության տեքստը, որը ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին, որով ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին»:

Այսօր մեկնարկած լսումներին նիստերի դահլիճում են նաեւ մարտի 1-ի 10 զոհերի ծնողները։

Հետևեք լսումներին՝ ուղիղ հեռարձակմամբ՝

Лента

Рекомендуем посмотреть