Մշակույթի նախարարությունը հնագիտական պեղումների մասին սերիալ կնկարահանի - RadioVan.fm

Онлайн

Մշակույթի նախարարությունը հնագիտական պեղումների մասին սերիալ կնկարահանի

2018-02-23 14:20 , Культура, Шоу бизнес, 2796

Մշակույթի նախարարությունը հնագիտական պեղումների մասին սերիալ կնկարահանի

ՀՀ մշակույթի նախարարությունը հայկական հեռուստաընկերություններից մեկի հետ համատեղ է հեռուստասերիալ կնկարահանի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ այն վերաբերվելու է հնավայրերում իրականացվող պեղումների ընթացքին, արշավախմբերի աշխատանքներին:

«Հեռուստադիտողը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու՝ ի՞նչ հնավայրեր բացվեցին ու ինչպիսի արժեքներ հայտնաբերվեցին: Սա, կարծում ենք, լավագույն միջոցը կլինի հանրահռչակման առումով»,-նշել է նախարար Ամիրյանը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն ամեն տարի հնագիտական պեղումներ է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում: Պեղումներ կատարելու համար այս տարվա հայտարարված մրցույթում տեղ են գտել Բյուրականի Ամբերդ ամրոց-արգելոցը, Լոռի բերդն ու Նուռնուսի եկեղեցին: Պեղումներ կիրականացվեն նաև Դվինի հնավայրում, Արտաշատ պատմական մայրաքաղաքում և մի շարք այլ հնավայրերում:

Лента

Рекомендуем посмотреть