ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ սահմանին իրավիճակը էլ ավելի սրող գործողություններից, որոնք կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը շփման գոտում - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ սահմանին իրավիճակը էլ ավելի սրող գործողություններից, որոնք կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը շփման գոտում

2022-11-07 16:21 , Политика, 543

ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ սահմանին իրավիճակը էլ ավելի սրող գործողություններից, որոնք կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը շփման գոտում

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը շփման գոտում․ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել՝ նշելով, որ Սոչիի եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը ընդգծել է կողմերի՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ ճանապարհով կարգավորման մտադրությունը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, ադրբեջանական ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշվել է, որ հայկական կողմը կորուստներ չունի, ու որ՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: Առ այս պահը պաշտպանական գերատեսչությունը սահմանային վիճակից որևէ այլ հաղորդում չի հրապարակել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։

Лента

Рекомендуем посмотреть