«Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»․ Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ - RadioVan.fm

Онлайн

«Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»․ Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ

2022-11-07 16:25 , Общество, 550

«Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»․ Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ

«Ջերմուկն իր բուժիչ ջրերով և գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարևորագույն այցեքարտերից է և մշտապես եղել է հիվանդությունների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի և բյուրավոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թոթափման»,-Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք նոյեմբերի 5-ին կատարած այցին ժողովրդին հղած պատգամում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նկատելով, որ «տագնապներն ու անհանգստությունները չափազանց շատ են այսօր մեր կյանքում» ու իրենք Ջերմուկում են՝ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը:

«Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,-նշել է Հայոց Հայրապետը։

Лента

Рекомендуем посмотреть