Նոյեմբերի 21-ից անձնագրայինները կսպասարկեն բացառապես էլեկտրոնային համակարգով հերթագրվածներին - RadioVan.fm

Онлайн

Նոյեմբերի 21-ից անձնագրայինները կսպասարկեն բացառապես էլեկտրոնային համակարգով հերթագրվածներին

2022-11-08 16:29 , Общество, 629

Նոյեմբերի 21-ից անձնագրայինները կսպասարկեն բացառապես էլեկտրոնային համակարգով հերթագրվածներին

Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։

Ոստիկանության անձնագրային վարչությունից հայտնում են, որ էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ մինչև նոյեմբերի 18-ը գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը։

Лента

Рекомендуем посмотреть