44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները կմեկնեն Երուսաղեմ - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները կմեկնեն Երուսաղեմ

2022-11-11 16:41 , Политика, 473

44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները կմեկնեն Երուսաղեմ

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ ուխտագնացության։

Ծրագիրը բարեգործական է, նպատակն է նպաստել ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը։

Այն մշակվել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։ Նախաձեռնությանը միացել և դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշենք՝ «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ է մեկնելու արդեն երրորդ խումբը։

ՊՆ-ից հայտնում են, որ այցը նախատեսված է նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть