ՌԴ ՊՆ-ն հաստատել է Խրամորթում ադրբեջանական կրակոցների լուրը - RadioVan.fm

Онлайн

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Խրամորթում ադրբեջանական կրակոցների լուրը

2022-11-14 16:45 , Политика, 462

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Խրամորթում ադրբեջանական կրակոցների լուրը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաստատել է Արցախի Ասկերանի շրջանում օր առաջ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտումը:

Հաղորդագրությունում նշվում է, որ «նոյեմբերի 12-ին ժամը 15։30 ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելքգյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա»։ Նա, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, թեթև վիրավորվել է, տեխնիկան աննշան վնասվել է։

Ընդգծվում է, որ այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է անցկացնում»։

Նշենք՝ անդրադանալով միջադեպին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրել է, որ Ադրբեջանը Արցախի հայերին իր քաղաքացիներն է կոչում, սակայն միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։

«Արդյո՞ք սա է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» խոսույթի կյանքի կոչումը»,-գրառմամբ հարց է ուղղել ՀՀ վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть