Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018 -ին - RadioVan.fm

Онлайн

Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018 -ին

2018-02-26 13:58 , Культура, Шоу бизнес, 2013

Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018 -ին

Առաջին ալիքի ուղիղ եթերում նախօրեին կայացած «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակչում միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի ՝ 50/50 քվեարկության արդյունքում, նախագծի բացարձակ հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանը՝ ստանալով առավելագույն 12 միավորը եւ՛ միջազգային ժյուրիի, եւ՛ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։

Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը Լիսաբոնում կայանալիք Եվրատեսիլ 2018 -ին։

Սևակը ծնվել է Մեծավան գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ 7 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց, ապա ավարտել է Կուրսկի մշակույթի քոլեջը։ Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Մայմոնիդի անվան Մոսկվայի պետական դասական ակադեմիայում։ Դեռ ուսման տարիներին նա սկսեց սեփական կոլեկտիվով հանդես գալ տարբեր հարթակներում: 2015-ին Սևակը դարձավ «Главная сцена» և «Голос» հեռուստանախագծերի մասնակից։ Սակայն առավել մեծ ճանաչում և հանդիսատեսի սեր նրան բերեց հաղթանակը Ուկրաինայի «Х-Factor» մրցույթում։ Պետք է նշել, որ մրցույթի լսումների փուլում նա շահեց ժյուրիի համակրանքը` կատարելով իր հեղինակային «Не молчи» երգը։ Նախագծի ավարտից հետո Սևակը սկսեց իր անհատական հյուրախաղերի շարքը Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում։

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է մայիսի 8-ին, 10-ին և 12-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ:

Лента

Рекомендуем посмотреть