Շարժական արագաչափերի կիրառումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է - RadioVan.fm

Онлайн

Շարժական արագաչափերի կիրառումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է

2018-02-26 14:17 , Общество, 1339

Շարժական արագաչափերի կիրառումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է

Վարչարարությունը, որը որդեգրել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը՝ արդյունավետ է և պետք է շարունակել: Այդ մասին արձանագրում են ոստիկանությունից՝ ներկայացնելով լուսանկարահանող-շարժական արագաչափերի կիրառման արդյունքում ՃՏՊ-ների վիճակագրությունը:

Նշվում է, որ լուսանկարահանող-շարժական արագաչափերի գործարկման 15 օրվա ընթացքում գրանցվել է 128 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, մինչդեռ նախորդող 15 օրում գրանցվել է 138 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ:

Այդպիսով՝ շարժական արագաչափերի կիրառումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է:

Մանրամասները՝ ոստիկանության հրապարակած տեսանյութում.

Հիշեցնենք՝ ոստիկանությունը՝ նշելով, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկն արագության ռեժիմի խախտումներն են, հանդես եկավ ս.թ. փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործարկման մասին հայտարարությամբ:

Лента

Рекомендуем посмотреть