Շուկայում հայտնաբերված 125 կգ ոչ պիտանի միսն ուղարկվել է գազանանոց - RadioVan.fm

Онлайн

Շուկայում հայտնաբերված 125 կգ ոչ պիտանի միսն ուղարկվել է գազանանոց

2018-02-27 13:08 , Общество, 1337

Շուկայում հայտնաբերված 125 կգ ոչ պիտանի միսն ուղարկվել է գազանանոց

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում ևսպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:

Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:

Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:

«Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը (այն, ըստ ՍԱՊԾ-ի, ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար-խմբ.), որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը»,-հայտնում են ՍԱՊԾ մամլո ծառայությունից՝ տնտեսվարողներին հորդորելով օր առաջ միսը տեղափոխել սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:

Հիշեցնենք՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:

Лента

Рекомендуем посмотреть