Մեծամորի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը հայտնի է - RadioVan.fm

Онлайн

Մեծամորի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը հայտնի է

2018-02-27 14:10 , Право, 1962

Մեծամորի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը հայտնի է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը հայտնել է, որ2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ , ապա՝ շենքի բակում գտնվող աղբամանը:

Հիշեցնենք՝ նախօրեին, ժամը 12:45-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

«Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ»,-հայտնում են Քննրական կոմիտեից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть