Онлайн

Արամ Խաչատրյանի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

2018-02-27 14:14 , Культура, Шоу бизнес, 422

Արամ Խաչատրյանի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

ՌԴ Յարոսլավլ քաղաքում մեկնարկել են հանրահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի՝ «Սուսերով պար»-ի նկարահանումները: Այս մասին Русарминфо-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը:

Նկարահանման առաջին փուլն ընթանում է Յարոսլավլ քաղաքում, որտեղ նկարահանվում են Արամ Խաչատրյանի՝ հայտնի խորհրդային ջութակահար Դավիդ Օյստրախի և ականավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հետ հանդիպման տեսարանները:

Ֆիլմի պրոդյուսերի փոխանցմամբ՝ Յարոսլավլում նկարահանումների ավարտից հետո նկարահանող խումբը 2018-ի ապրիլին կուղևորվի Հայաստան: Կոմպոզիտորի հայրենիքում նկարահանումները տեղի կունենան Երևանում, Դիլիջանում և Խոր Վիրապում:

Նշվում է, որ ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին, երբ Կիրովսկի (Մարիինյան) թատրոնը տարհանվել էր Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտում է «Գայանե» բալետը: Իրադարձությունները զարգանում են նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը:

Արամ Խաչատրյանի մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը էկրան կբարձրանա 2018-ի ավարտին:

Ֆիլմի նկարահանմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները:

Лента

Рекомендуем посмотреть