Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. ԱԳՆ խոսնակ

2023-01-07 16:08 , Политика, 414

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև 2022թ. հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի համաձայն` ս.թ. հունվարի 1-ից վերացվել է երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղարը հաստատել է այդ մասին թուրքական լրատվամիջոցներով տարածածված լուրը՝ շեշտելով՝ ակնկալում են, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի։

Лента

Рекомендуем посмотреть