Արցախի շրջափակման հետևանքով տուն գնալ չկարողացող 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են ՀՀ դպրոցներ - RadioVan.fm

Онлайн

Արցախի շրջափակման հետևանքով տուն գնալ չկարողացող 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են ՀՀ դպրոցներ

2023-01-09 16:16 , Политика, 447

Արցախի շրջափակման հետևանքով տուն գնալ չկարողացող 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են ՀՀ դպրոցներ

Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ:

Այդ մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, փակել է «կյանքի ճանապարհ» անվանումը ստացած Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: «Բնապահպան» ներկայացողների պահանջն է մոնիտորինգի նպատակով մուտք ապահովել Արցախի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Կաշենի և Դրմբոնի հանքավայրեր։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան հայտարարել է, որ «համաձայնեցվում է Ադրբեջանի բնապահպանական փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելելու կարգը»։

Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շրջափակման մեջ է 120 000 արցախցի, որից 30 000-ը՝ երեխաներ, անհնար է դարձել 350 հիվանդի՝ Հայաստանումբուժում ստանալը, ամեն օր շուրջ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում Հայաստանից հասցնել Արցախ։

Лента

Рекомендуем посмотреть